Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է
07.06.2026 | 10:56

Շնորհավորում եմ հայ ազգի քրիստոսասեր հավատավոր հոտին, Վեհափառ Հայրապետին, բոլոր տիրանվեր եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին, սարկավագներին, դպիրների և ուխտի մանուկներին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ:

Ուխտապահ հոգևորականներին մաղթում եմ Քրիստոսով արիություն, անսասանություն և անկոտրում կամք` հավատարմորեն ծառայելու Աստծուն, որպես մեր Քրիստոսահիմ Մայր Եկեղեցու աներեր սյուներ, մեր սրբազան Ուղղափառ հավատի նվիրյալ պահապաններ, որպես Տիրոջ տան բարի մշակներ:

Ձեր ծառայությունը թող լինի օրհնաբեր` ի նպաստ մեր ազգի առ Աստված դարձի, ապաշխարության, Ավետարանի քարոզչության, հոգիների փրկության, չարի խափանման և Երկնքի Արքայության վերջնական հաստատման:

Տէր, անսասան պահիր դու միշտ, քո իսկ հիմնած Մայր աթոռ:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ

20x163/OdmG6gNd4vscsXUGLKd1R2WWI8.jpg" alt='Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել' title='Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել' width='220' height='163' />
Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ոչ առաջ, ոչ հետ՝ երջանիկ ընդարմություն
Ոչ առաջ, ոչ հետ՝ երջանիկ ընդարմություն